Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Silk Wind

Silk Wind
15.12.2014 | 18:09

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի Տրանսանատոլիական գազամուղը (TANAP) Մետաքսի մեծ ճանապարհ է և տարածաշրջանի ամենահաջողակ նախագծերից մեկը: Գազամուղը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ին, արժեքը 10-11 միլիարդ դոլար է:
Արդեն գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Թուրքիայի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա «էներգետիկ կամուրջ» կոչվող ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա:
«Silk Wind» ծրագրի շրջանակում «Չինաստան-Ղազախստան-Կասպից ծով-Կովկաս-Թուրքիա-Եվրոպա» ուղղությամբ նոր տրանսպորտային ուղու կյանքի կոչման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի շահագործումից առաջ՝ հայտարարել է Ղազախստանի զարգացման և ներդրումների նախարարության տրանսպորտային հանձնաժողովի նախագահ Ասետ Ասավբաևը: Նրա խոսքով՝ Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի միջև տարանցիկ երկաթգծային և ծովային փոխադրումների մասին համաձայնագրերը արդեն իսկ համաձայնեցվել են Վրաստանում և Ղազախստանում: Այդ փաստաթուղթը այժմ ներպետական քննարկումների փուլում է Ադրբեջանում և Թուրքիայում:
«Silk Wind» նախագիծը թույլ կտա Չինաստանից Եվրոպա արտահանվող ապրանքների տեղափոխման ժամկետները 35 օրից կրճատել մինչև 12-14 օր:
Տարեկան նախատեսվում է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ արտահանել մինչև 10 միլիոն տոննա ապրանք: Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքիան և Վրաստանը «Silk Wind» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են դեռևս 2012-ին:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ